ԿարևորՔաղաքական

Փոխզիջումային լուծումներն ամենադժվարն են, բայց պետք է գնանք այդ ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին

Փոխզիջումային լուծումներն ամենադժվարն են, բայց պետք է գնանք այդ ճանապարհով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը», — նշել է ՌԴ նախագահը՝ շեշտեով փոխզիջումների կարևորությունը:

«Դրանք [փոխզիջումային լուծումները] միշտ ամենադժվարն են, բայց եթե մենք ուզում ենք, իսկ բոլորս էլ ուզում ենք կարգավորման հասնել, ապա պետք է գնանք այս ճանապարհով: Մինչ այժմ մենք կարողացել ենք դա անել», — ասել է Պուտինը:

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին հետպատերազմական շրջանում կարևոր և զգայուն հարցերի լուծմանը անձնական մասնակցության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button