Հայագիտակ

Տարերքը՝ պեղումներն էին, թեման` հայոց պետականության առաջացումը․ «Հայագիտակ»

Անցյալ դարի ցուրտ ու մութ 90-ականներին ողբերգականորեն ընդհատվեց այս պայծառ մարդու, գիտնականի կյանքը։ Ծնվեց Ռումինիայում, ներգաղթեց հայրենիք և շարունակեց կրթությունը Երևանի պետական համալսարանում։ Լենինգրադում` նախկին ու ներկա Սանկտ Պետերբուրգում նա աշխարհահռչակ Պիոտրովսկու ասպիրանտը դարձավ։

Գևորգ Տիրացյանի ուսումնասիրության առարկան հայկական պետականության առաջացումն էր, նրա տարերքը` պեղումները։ Նրա արշավախմբի անդամները մինչև օրս անմոռաց հուշեր ունեն Արմավիրի պեղումների մասին, իսկ նրա գիտական հոդվածները` մինչև այսօր էլ տպագրվում են։

Ցուցադրել ավելի
Back to top button