Արմատներ

Վարը վարենք, վարոցը շպրտենք․ «Արմատներ»

Արծափցիներն ասում են՝ վարը վարել է վարոցը շըբըռդել է, կարնեցիներն ասում են՝ վարը վարել է վարակոթը թաղել է, սա ասում են, երբ մարդը կյանքի հետ հաշիվները փակել է, տալիք, առնելիք չունի, վաստակած, լիացած, հասել է վերջին, նաև ասում են այն ժամանակ, երբ որևէ գործ լիարժեք արվել, հասցվել է վերջնական նպատակին:

Մի խումբ Մեղրաձորցի երիտասարդներ որոշել են հավաքվել, ուս ուսի, կամք կամքի միացնել ու մի շատ լավ, բարի ու կարևոր գործ անել, վերականգնել ավանդական տոներն ու ծեսերը, միասին երգելու, միասին շուրջպար բռնելու ավանդույթը, մի խոսքով որոշել են վարը վարել, վարոցը շպրտել:

Կոտայքի մարզի, Հրազդանի տարածաշրջանի Մեղրաձոր համայնքում արդեն ավանդույթ է ձևավորվում ամիսը մեկ անգամ վարը վարել, հավաքվել և շուրջպարի երեկոներ կազմակերպել, բայց այս հավաքները միայն պար չեն նախատեսում ու պարունակում, կա նախապատրաստություն, կան նախադրյալներ, կան լուրջ ծրագրեր և սրանից բխող բարի, հաճելի հետևանքներ: Պատմում են Գոհար Հակոբյանը և Մարիամ Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button