Դպրություն

Երևանի և Արիզոնայի պետհամալսարանները Հայաստանում համատեղ կպատրաստեն ամերիկագետներ․ «Դպրություն»

Ամերիկագիտությունն առաջին անգամ Հայաստանում ընդգրկվում է մագիստրոսական ծրագրում։ Սա հնարավոր է դարձել ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և Արիզոնայի պետհամալսարանի համագործակցության արդյունքում։

Արիզոնայի պետհամալսարանը ներգրավված է եղել այս մագիստրոսական ծրագրի ոչ միայն առարկայական պլանի մշակման աշխատանքներում, այլ նաև հետագայում մտադիր է գործակցությունը շարունակել ԵՊՀ-ի հետ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ՝ Ամերիա Իսմայիլ, թարգմանչուհի՝ Տիգրանուհի Բաղդասարյան, ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարով

Ըստ էության ՀՀ-ում առաջին անգամ մագիստրոսական ծրագիրը թույլ է տալիս ստանալ և՛ միջազգային հարաբերությունների ոլորտում մագիստրոսի կոչում, և՛ մասնագիտանալ հենց Միացյալ Նահանգների ուսումնասիրությունների մեջ։

Back to top button