Վերնատուն

Օպերային արվեստը նորովի ներկայանալու հայտ է ներկայացնում․ «Վերնատուն»

Օպերային արվեստն, ասում են, հարուստ և զարգացած երկրների հաճույքն է: Հայաստանում օպերային արվեստը նոր շնչառության ու նորովի ներկայանալու հայտ է ներկայացնում։ Օրերս Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում տեղի ունեցավ ներկայացման պրեմիերա․ առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացվեց Քրիստոֆ Գլյուկի հանրահայտ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան։

«Այս օպերայում սերը հաղթում է», – ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը: «Ես ուզում եմ, որ մենք մի քանի քայլ առաջ գնանք, որպեսզի թավշյա հագուստներով և ստատիկ կեցվածքներով դերասաններին փոխարինելու գան ժամանակակից լուծումներով ներկայացումները»։

Ցուցադրել ավելի
Back to top button