ԿարևորՍպորտ

ՖԻԴԵ-ի գավաթ. Հայկ Մարտիրոսյանը 1/16 եզրափակչում է

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ. Մարտիրոսյանը 29-րդ քայլում Մամեդյարովին ստիպել է հանձնվել:

Մարտիրոսյանը Սոչիում ընթացող աշխարհի Գավաթի խաղարկությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի՝ պայքարի մեջ մնացած միակ ներկայացուցիչն է: Մարտիրոսյանը նախորդ տուրում ոչ-ոքի էր խաղացել Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆայի հետ և նվաճել 3-րդ շրջանի ուղեգիր:

Հիշեցնենք՝ կանանց մրցաշարում պայքարի մեջ է մնացել միայն Էլինա Դանիելյանը. նա 3-րդ շրջանի պարտիայում մրցում է Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադվոկասովայի հետ:

Աղբյուր՝ Armsport.am

Back to top button