ԿարևորՀասարակություն

Վարդենիկ համայնքում ոռոգման և ջրահեռացման առուներ կկառուցվեն

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Վարդենիկ համայնքի 4 փողոցներում կկառուցվեն ոռոգման և ջրահեռացման առուներ։

Ըստ մարզպետի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում կիրականացվի ոռոգման և ջրահեռացման առուների կառուցման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կամո Շահինյան և թիվ 2, 5, 12 փողոցներում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 738 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 416 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է կառուցել 1408 գծամետր երկարության ոռոգման եւ ջրահեռացման առուներ, որոնցից 721 գծամետրը կառուցվելու է երկաթբետոնյա, 500 գծամետրը՝ երկաթյա կիսախողովակներով, 187 մետրը՝ երկաթյա խողովակներով։

Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման ջուրը տնտեսություններին կմատակարարվի առանց կորուստների, մյուս կողմից էլ ներհամայնքային ճանապարհները պաշտպանված կլինեն քանդվելու վտանգից։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Back to top button