Հրամանը՝ ապրել

Ազնարէն պատերազմում կորցրեց իր Սաքոյին ու փրկեց մյուսների Սաքոներին․ «Հրամանը՝ ապրել»

20֊ամյա Ազնարէ Բնենցը պատերազմում կորցրեց սիրած տղային և եղբորը, բայց չհանձնվեց։ Կռվի առաջին օրերին ավտոստոպով հասավ Ստեփանակերտ, որտեղ զարմացած նայում էին տատուներով ու ականջներին` պիրսինգներով կամավորին։ Հետո, սակայն, հիացմունքով էին խոսում աղջկա անձնազոհ նվիրման մասին։

Նոյեմբերի սկզբին համացանցից իմացավ, որ սիրած տղան զոհվել է, գնաց հուղարկավորության ու վերադարձավ Ստեփանակերտ` փրկելու այն Սաքոներին, որոնց սիրած աղջիկները սպասում էին։

Back to top button