Հատվող եթեր

Նրա նկարներում ծաղիկները ժպտում են․ «Հատվող եթեր»

Կան կտավներ, որոնց նայելիս կարելի է ոչ միայն տեսնել, այլև զգալ. զգալ բնության շունչը, ծաղիկների բույրը, քամու սեթևեթանքը, արևի ջերմությունը ու այս ամենի համար հարկավոր է մեծ վարպետություն:

ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի ստեղծագործություններում կտեսնեք ու կզգաք այդ ամենը: Նրա աշխատանքները ստեղծվում են սրտի թելադրանքով, տարբեր ժանրերում արված ստեղծագործություններում ներդաշնակ ապրում են սերն ու բնությունը, պատրանքն ու իրականությունը, երփներանգ գույները։

Արվեստագետը ծնվել է Երևանում, նկարիչ Սուրեն Ազիզյանի ընտանիքում: Ստեղծագործել սկսել է դեռ մանուկ հասակից: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչական ֆակուլտետը, հետագայում ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետը: Խաչատուր Ազիզյանը ոչ միայն նկարներ է ստեղծել, այլև սերունդներ դաստիարակել:

Կերպարվեստի բնագավառում ունեցած զգալի ներդրման համար արվեստագետը պարգևատրվել է մեդալներով, արժանացել բազմաթիվ մրցանակների: Զրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button