Գերդաստաններ

Քաղաքային ռոմանսներից մինչև «Տիտանիկի» նախագծումը․ «Գերդաստաններ»

Քաղաքային ռոմանսների հիմնադիր Նիկոլ Գալանտերյանն ունեցել է բավականին հայտնի հարազատներ, որոնք իր նման հետք են թողել պատմության մեջ։

Արթուր Գալանտերյանը` կոմպոզիտորի եղբոր թոռը, այս հաղորդման ընթացքում կպատմի նաև, թե ինչպես իր քեռիներից մեկը` Պետրոս Արամյանը, մասնակցել է հայտնի «Տիտանիկ» տրանսատլանտյան շոգենավի նախագծման աշխատանքներին, մեկ այլ քեռին` Տիգրան Արամյանը, Ֆրանսիայում 1913 թվականին պատենտավորել է պարաշյուտի իր կոնստրուկցիան, իսկ Արամյաններից փոքրը՝ Հովհաննեսը, առաջիններից էր, որ Սանկտ Պետերբուրգում հիմնեց կինոթատրոն, իսկ Կրասնոդարում և Ղրիմում` կինոստուդիաներ։
Գալանտերյանների և Արամյանների պատմությունը` մեկ հաղորդման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button