Հաջողության նոտա

Ուսուցիչները՝ ուղեկից ամբողջ կյանքի ընթացքում. Արթուր Մնացականյանի «Հաջողության նոտան»

Մանկուց նրան գերել է դասական երաժշտությունը, բայց ճանապարհը տարել է Ջիվանու անվան աշուղական դպրոց, սակայն դասականից չի բաժանվել. վարպետության դասեր է առել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, դասական երգեցողության բաժնում: Մասնագիտությամբ նաև իրավաբան է, կարմիր դիպլոմով ավարտել է Մ. Մաշտոցի անվան պետական համալսարանի իրավաբանական բաժինը:

Նա իր համար միշտ բարձր նշաձող է սահմանում և փորձում հասնել դրան, աշխատասիրությամբ հաղթահարում է բոլոր դժվարությունները: Սիրում է իր ծննդյան տարեդարձին գեղեցիկ նվեր մատուցել հանդիսատեսին: Ավանդույթի համաձայն ամեն տարի ծննդյան օրը կազմակերպում է մենահամերգ: Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի մենակատար Արթուր Մնացականյանի հաջողության նոտան։

Ցուցադրել ավելի
Back to top button