Հայագիտակ

Նրա պահապան հրեշտակը դարձավ հասարակաց տան տիրուհին․ «Հայագիտակ»

Հայ ազգի կարևոր և կշռավոր մասը ծանոթ չէ իր երկրի փառքին` գրել է Եղիա Տեմիրճիպաշյանը։ «Միննեզինգերներից և Բերանժեից առաջ ունեցած ենք այն Գողթան երգիչները, որոնց հատուկոտոր հազվագյուտ գործերը թույլ են տալիս ասել, որ նրանք երգչաց երգիչ էին», ասում էր արևմտահայ բանաստեղծ-արձակագիր-փիլիսոփան։

Նա մերժում էր եվրոպական, իր կարծիքով, անօգուտ նորամուծությունները` կարծելով, որ հայ աղջիկների համար ավելի կարևոր են ավելը, ջերմությունը, եռանդը, կենաց պայքարի նախապատրաստությունը։
Եղյա Տեմիրճիպաշյանը մշակութային, գիտական-իմաստասիրական հսկայական նյութ կուտակեց` այն ներդաշնակեցնելով հայ մտքի ապագա ընթացքի խնդրին։

Կյանքի վերջին տարիներին տառապում էր թոքախտից ու նրա միակ խնամողը հասարակաց տան տիրուհի, հունգարուհի Էլեն Նիսընն էր։ Չդիմանալով տառապանքներին, այս իմաստասերն ինքնասպան եղավ. դա երրորդ ու վերջին փորձն էր։

Back to top button