Մասնագիտություն

Մանկաբույժը ճանաչում է քեզ, երբ դու դեռ քեզ չես ճանաչում․ «Մասնագիտություն»

Նրանց նոր խնամառուները չեն պատմում իրենց գանգատների մասին, չեն ասում` որտեղ է ցավում։ Առավելագույնը՝ կարող են լաց լինել, կորցնել իրենց հատուկ աշխուժությունն ու ախորժակը։ Եվ ահա միայն այս ախտանիշների վրա պետք է պարզել ինչի՞ց է բողոքում փոքրիկը։ Մարդն իր կյանքում միշտ առաջին ուսուցչի հետ միասին հիշում է առաջին բժշկին։

Բայց ի տարբերություն առաջին ուսուցչի, լավ մանկաբույժը հիշում է իր այցելուին դեռ այն ժամանակներից, երբ վերջինս չի կարող հիշել, թե իր հետ ինչ է եղել։ Դրա փոխարեն փոքրիկի առողջության հետ կապված ամեն ինչ հիշում են ծնողներն ու մանկաբույժը։ Նրանց ամուր համագործակցության արդյունքում է միայն փոքրիկն ունենում առողջ աճ և զարգացում։ Իհարկե, չենք մոռանում նաև, որ փոքրիկներն ավելի առողջ և երջանիկ են լինում, երբ շրջապատված են սիրով, ջերմությամբ և հոգատարությամբ:

Մանկաբուժությունը բժշկագիտության կարևորագույն ճյուղ է, որը զբաղվում է երեխաների առողջության ուսումնասիրությամբ և բժշկական օգնությամբ ու այստեղ մասնագիտական գիտելիքները միայն բավարար չեն: Մանկաբույժի առաքելությունն է հասկանալու փոքրիկ այցելուի լեզուն ու հոգատարության, հաճելի միջավայրում դառնալու փոքրիկի լավագույն բարեկամը, ահա թե ինչու կարևոր է նաև մանկաբույժների հոգեբանական պատրաստվածությունը:

Մանկաբույժը գիտի երեխայի օրգանիզմի և վերջինիս զարգացման առանձնահատկություններն՝ աճի յուրաքանչյուր փուլում: Նրանք հսկում են փոքրիկ այցելուների զարգացումն ու առողջական վիճակը, ախտորոշում, բուժում՝ հիմք դնելով փոքրիկի կյանքի առողջ սկիզբը: Զրույց մանկաբույժ, ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու Սերգեյ Սարգսյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button