Խճանկար

Մեր նախնիները և տիեզերքի «մոլորված մարմինները»․ «Խճանկար»

Փայլածուն, Արուսյակը, Հրատը, Լուսնթագը, Երևակը տիեզերքում մոլորված մարմիններն են։ Հին հայերը նկատել են, որ ի տարբերություն անշարժ աստղերի` այս մարմինները շարժվում են, «մոլորված տեղից տեղ» գնում։ Ու հենց նրանց էլ անվանել են մոլորվածներ, որից ծագել է մոլորակ բառը։ Այդ մոլորված մարմիններից է նաև մեր Երկիր մոլորակը։ Իսկ աշխարհում մոլորակները հայտնի են իրենց լատինական անուններով` Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր։

Երկիր մոլորակի համար այսօր կարող են վտանգ ներկայացնել երկնաքարերը, ասում է Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Հայկ Աբրահամյանը։ Եթե բավականին մեծ երկնաքարը շեղվի իր ուղեծրից կարող է մեր մոլորակի բնակչությանը վնասել ոչ միայն ընկնելով Երկրի վրա, շատ մոտ անցնելով նրա մոտով՝ այլ նաև իր մագնասական դաշտը ավերածություններ առաջացնել։

Փոքր` մի քանի գրամից մի քանի կիլոգրամ երկնաքարերին հայերս անվանում ենք ասուպներ։ Հենց նրանք են մեր մոլորակի մթնոլորտում այրվում և ստեղծում ընկնող աստղերի հետաքրքիր տեսարաններ, որոնք մեր նախնիները տեսել ու հայկական դիցարանի համար հետաքրքիր պատմություններ են հորինել։

Այսօր արդեն դժվար է ասել, թե Արեգակնային համակարգում քանի «մոլորված» կա։ Նրանց թիվը սկսեց ավելանալ, երբ 1609 թվականին Գալիլեյը հայտնագործեց աստղադիտակը, ու մարդիկ նոր մոլորակներ կարողացան տեսնել տիեզերքում։

Արդեն 2001 թ․-ից, երբ սկսեցին գործել տիեզերական աստղադիտակները, նոր հայտնաբերված մոլորակների թիվը հասավ հազարի։ Որպեսզի այդ մոլորակները չներառվեն դասագրքի մեջ` աստղագետները գտան ելքը։
Ինչպե՞ս. լսեք Հայկ Աբրահամյանի բացատրությունը հաղորդման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button