Հայկական հարց

Խորհրդային Ռուսաստանը Մասիսը ճանաչում էր Խորհրդային Հայաստանի կազմում․ «Հայկական հարց»

1920 թ․-ի դեկտեմբերի 2-ին ստորագրված Հայ-ռուսական համաձայնագրով ազդարարվեց Հայաստանի խորհրդայնացումը։ Խորհրդային Ռուսաստանն ընդունում էր, որ Հայաստանի Խորհրդային Հանրապետության մաս պիտի կազմեր Վանի նահանգն իր բոլոր գավառներով, այդ թվում՝ Սուրմալուն՝ Մասիս լեռով։ Այդ փաստաթուղթը, սակայն, մասնակիորեն կյանքի կոչվեց, և Սուրմալուի գավառն ու Արարատը մնացին նախկին կարգավիճակով։

1921 թ․-ին տեղի ունեցած Մոսկվայի կոնֆերանսում նորից քննարկվեցին այս հարցերը, և Սուրմալուի գավառը վերջնականապես անցավ Քեմալական Թուրքիային։ Խորհրդային Ռուսաստանն առավել էական էր համարում Անդրկովկասում պահել այդ երկրամասի գլխավոր ծովային դարպաս Բաթումի մարզը։

Հիշյալ նպատակով տեղի ունեցավ գրեթե համահավասար տարածքներ ունեցող նշված երկու գավառների փոխանակումը։ 1921 թ․-ին ստորագրված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Սուրմալուի գավառը և Արարատը վերջնականապես հանձնվեցին Թուրքիային։

Կարելի է ասել, որ 1930-ական թվականներից Մեծ և Փոքր Մասիսները գտնվում են Թուրքիայի Հանրապետության տիրապետության ներքո, իսկ Արարատն առ այսօր հայության համար մնում է դեռևս չիրականացած սրբազան երազանք։

Թեմային է անդրադառնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։ «Արարատն ինչպե՞ս տրվեց Թուրքիային»՝ մաս 2-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button