ԿարևորՀասարակություն

РИА Новости, Туристер.ру, Тонкости.ру հարթակների լրագրողները՝ Բյուրականում

Ռուսական առաջատար առցանց լրատվական հարթակների` РИА Новости, Туристр.ру, Тонкости.ру լրագրողները Հայաստան ճանաչողական այցի շրջանակներում եղել են Բյուրականում` ծանոթանալու Հայաստանի գիտական առաջատար մտքին։

«Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ի ավագ գիտաշխատողների ուղեկցությամբ լրագրողները ծանոթացել են Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման պատմությանը, որը հայտնի է որպես Հերունու ռադիո-օպտիկական դիտակ։ 

Հաջորդ կանգառը Բյուրականի աստղադիտարանն է եղել։ Լրագրողներին հյուրընկալել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ով ներկայացրել է համաշխարհային աստղագիտության ասպարեզում հայ գիտական մտքի դերը, Բյուրականի աստղադիտարանի համաշխարհային հեղինակությունը Վիկտոր Համբարձումյանի օրոք, որը պահպանվում է և շարունակվում է մինչ այսօր։

Գիտությամբ հագեցած օրը շարունակվել է յուրահատուկ Տեղեր վանական համալիր և անառիկ Ամբերդ ամրոց այցելությամբ։

Հայկական խոհանոցի համն ու հոտին, հայկական տնական յուրահատուկ ու բազմատեսակ գինիների արտադրությանը լրագրողները ծանոթացել են Բյուրականի Մնացականյանների գաստոր բակում, որտեղ և վայելել են հայկական իրական հյուրընկալությունը։

Back to top button