Ժամանակի վկան

Ռևանշ հետագայում անպայման կլինի․ Ռուսլան Բաբաջանյան․ «Ժամանակի վկան»

Պատմութան շարադրման համար շատ կարևոր են ականատեսների վկայությունները, հուշերն ու հիշողությունները։ Միշտ չէ, որ հաջողվում է դրանք ժամանակին արձանագրել և արխիվացնել։ Ժամանակը բացասական ազդեցություն է գործում և հաճախ մոռացության գիրկն են անցնում բազմաթիվ կարևոր փաստական մանրամասնություններ։

Սակայն, որքան էլ անցած լինի, պատմական իրադարձությունների մասին տարբեր նյութերի հավաքումը աղբյուրագիտական նշանակություն ունի։ Տարիները ջնջում են շատ բան, բայց ի զորու չեն լինում մոռացնել տալ այն ազդեցիկ տպավորությունները, որոնք տվյալ իրադարձության կատարման պահին ամենաշատն են ներազդել անձի հոգեկան աշխարհի վրա։

Գետաշենի բռնագաղթից 3 տասնամյակ անց հաղորդման հեղինակն առաջին անգամ Կրասնոդարում հանդիպել է ՀՀ Ազգային հերոս, Հայրենիքի շքանշանակիր, Գետաշենի ինքնապաշտպանության կազմակերպիչ Թաթուլ Կրպեյանի գետաշենցի մարտական ընկերոջ՝ Ռուսլան Բաբաջանյանի հետ և ձայնագրել նրա հիշողությունները «Օղակ» պետական ահաբեկչական գործողության, Թաթուլ Կրպեյանի, Իգոր Մուրադյանի, Գետաշենի բռնագաղթի և այլ ուշագրավ դեպքերի ու դեմքերի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button