Հայկական հարց

Մասիս լեռը` հայոց անկախ պետականության խորհրդանիշ․ «Հայկական հարց»

Արարատի լանջերին մղվել են բազմաթիվ ռազմագործողություններ։ Դրանցից հիշատակության է արժանի 482 թվականին Ակոռիի ճակատամարտը, որտեղ պարսկական տիրապետության դեմ ուղղված պայքարում հայկական զինուժը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ փայլուն հաղթանակ տարավ։

Մասիս լեռն իր անմատչելի ժայռերով դարձել է հայկական անկախ պետականության խորհրդանիշներից մեկը։ Բագրատունիների թագավորության կործանումից հետո՝ 11-րդ դարի կեսերից այն դեռևս շարունակել է գտնվել հայկական պետական կազմավորումների գերիշխանության ներքո։

Աշխարհաքաղաքական հետագա իրադարձությունները վճռորոշ էին Արարատ լեռան և հայ ժողովրդի ճակատագրի փոփոխության գործում։

Թեմային է անդրադառնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։ «Արարատն ինչպե՞ս տրվեց Թուրքիային»՝ մաս 1-ին։

Back to top button