Դպրություն

Ուսանողին սովորեցնում է ուսանողը. միջազգային ծրագիր բժշկականում․ «Դպրություն»

Ուսանողը սովորում է սովորեցնելով նաև։ Հայաստանում առաջին անգամ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներդրվել է նման մոտեցմամբ «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիրը:

Նման ծրագրի անհրաժեշտությունը առաջացավ համաճարակի պայմաններում և 44-օրյա պատերազմից հետո։ Սրանք մարտահրավերներ էին առողջապահական համակարգին, երբ ուղղակիորեն բժիշկների կարիք զգացվեց։

Ուսանողը գիտական ղեկավարի հովանավորությամբ հմտություններ է սովորեցնում մյուս ուսանողներին: Սա այն եզակի դեպքերից է, երբ դասավանդման ողջ գործընթացն իրականացնում են ուսանողները:

Զրույց ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանողներ, «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի համահեղինակներ ու դասավանդողներ Մերի Ղարագյոզյանի և Սարգիս Գրիգորյանի հետ։

Back to top button