Հատվող եթեր

Նկարիչները «տեղավորվում» են ընդհանուր «Արվեստանոցում»․ «Հատվող եթեր»

Հայաստանը միշտ առանձնացել է իր տաղանդավոր և շնորհալի նկարիչներով, քանդակագործներով, որոնք հայկական արվեստի համբավը բարձր են պահել ամբողջ աշխարհում: Դեռևս 1932 թ․-ին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Սարգսյանի կողմից ստեղծվում է մի յուրահատուկ մշակութային օջախ՝ Հայաստանի նկարիչների միությունը:

Սա մի մշակութային կառույց է, որն աջակցում է նկարիչներին, քանդակագործներին, արվեստաբաններին՝ նպաստելով միության անդամների վարպետության բարձրացմանը, նրանց միջազգային կապերի ընդլայնմանը, ստեղծագործությունների մասսայականացմանը, կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչներին նվիրված կատալոգներ:

Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվում և անցկացվում են արվեստի դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի գործիչների հետ, ֆորումներ, արվեստի փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:

Բոլորովին վերջերս կայացավ, երկար սպասված, Հայաստանի նկարիչների միության կողմից հրատարակվող պարբերականի առաջին համարի շնորհանդեսը։ Նոր հանդեսը կոչվում է «Արվեստանոց»։ Այն ամփոփում է միությունում տեղի ունեցած ցուցահանդեսները, պատմում հայ ժամանակակից նկարիչների մասին, ովքեր ապրում և արարում են մեր կողքին։ Պարբերականի էջերում կարելի է հանդիպել նաև բազմաթիվ հետաքրքիր մշակութային անդրադարձներ:

Զրույց նկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի և «Արվեստանոց» պարբերականի հրատարակչական նախագծի ղեկավար Էռնա Ռևազովայի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button