Հաջողության նոտա

12 նոտաներն են Վահե Հայրապետյանի «Հաջողության նոտան»

Տասներկու նոտաներն են նրա հաջողության նոտաները։ Այդ համակարգի ամեն նոտա իր տեղն ունի։ Դրանք զինվորներն են, իշխաններ, թագավորներն ու ծառաներ: «12 հավատարիմ մեջքիդ կանգնած երևույթներ ունենալն իսկական հաջողություն է,» ասում է Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանը։ Երաժշտությունը նրա կյանքն է։ Կոմպոզիտորը կարծում է, որ պատահականությունները նրա կյանքում պլանավորված են, իսկ կյանքի մեծ մասը գնում է հոսանքին հակառակ՝ ոչ մեկին չխանգարելով:

Ամեն դժվար քայլից հետո նոր ուժ է ստանում, նորարարություններից չի վախենում: Հանգստանում ու խաղաղվում է, մտքերն ի մի բերում միայն բնության գրկում՝ լսելով բնության երաժշտությունը: Հավերժ երիտասարդ է «արևիկցիների» ազնվության շնորհիվ: Երեխաներն ավելի խորն ու ճիշտ են ընկալում աշխարհը, նրանք, գուցե չգիտակցելով, ազնիվ են: Կարծում է, որ 95–ամյա Հանրային ռադիոյի շունչը մնում է նույնը, որքան էլ տարիներ անցնեն:

Այն հարազատ տուն է, որտեղ ստեղծագործում է և կրթում «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի արևներին: Կոմպոզիտոր, օպերային սիմֆոնիկ դիրիժոր, երաժշտական ոճաբան, դիրիժոր, ՀՌ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի հաջողության նոտան:

Ցուցադրել ավելի
Back to top button