Սփյուռքի ձայնը

Նպատակը՝ Իտալիայում Հայաստանի մասին դրական կարծիք ձևավորել․ Պայքար Սվազլյան․ «Սփյուռքի ձայնը»

Իտալիայի հայերի միությունը 1955 թվականից ունի պետական կարգավիճակ։ Նախագահի հրամանով մյուս փոքրամասնությունների կողքին նաև հայկական միությունն է ստացել կառավարության արտոնագիր, նշում է Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը։

Նա ծնվել է Պոլսում, կրթություն ստանալու նպատակով մեկնել Իտալիա և հաստատվել այնտեղ։ Իտալիայում հայերը բազմաթիվ խնդիներ ունեն, ասում է Պայքար Սվաքզլյանը։ «Մինչև 1955-թվականը միության խնդիրն էր միավորել այն հայերին, որոնք ցեղասպանությունից հետո տարբեր ճանապարհներով հայտնվել էին Իտալիայում, լուծել նրանց կեցության ու անձնագրի հարցերը։

1955 թվականից հետո այդ խնդիրները այլևս չկային, սակայն ի հայտ էին եկել մի շարք այլ, նույնպես կարևոր հարցեր։ Միլանում գտնվող միության գերխնդիրը՝ հայերին օգնելը, Հայաստանին ու Արցախին հուզող հարցերը պետական ատյաններ հասցնելն ու Հայաստանին օգնելն է»,- նշում է Պայքար Սվազլյանը։ Նա համոզված է, որ կարևոր այս կառույցի գործունեությամբ կարելի է միջպետական հարցեր լուծել, տեղում նպաստել իտալահայության խնդիրների լուծմանն ու Իտալիայում Հայաստանի մասին դրական ու ճշգրիտ կարծիք ձևավորել։

«Մենք նաև կարգավորում ենք համահայկական կարևոր կառույցի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, նկատի ունենալով, որ խոշոր ֆինանսական կազմակերպությունները պետք է կառավարվեն ոչ թե անհատների, այլև՝ կազմակերպությունների կողմից»,- համոզված է Իտալիայի հայերի միության նախագահը։ Եվրոպահայության շրջանում առանձնահատուկ տեղ ունեցող իտալահայերի մասին լսեք Պայքար Սվազլյանի հետ հարցազրույցը։

Back to top button