Գերդաստաններ

Ամենայն հայոց բանաստեղծի խորհուրդը փոխեց Վաղարշ Վաղարշյանի կյանքը․ «Գերդաստաններ»

Հանրահայտ դերասան Վաղարշ Վաղարշյանի կյանքը փոխվեց, երբ ծննդավայրում` Շուշիի զբոսայգում հանդիպեց Հովհաննես Թումանյանի հետ։ Թումանյանը նրան տեսել էր բեմում, հավանել, ու ինքն էլ խորհուրդ էր տվել Վաղարշյանին գնալ Երևան։

Լսեց Ամենայն հայոց բանաստեղծին տաղանդավոր դերասանը, եկավ մայրաքաղաք ու համալրեց Սունդուկյանի անվան թատրոնի անվանի դերասանների շարքը։ Բայց մինչ այդ արդեն անվանի դերասանը Բաքվում ձևավորված մի թատերախմբի հետ հանդես էր գալիս Հյուսիսային Կովկասի տարբեր քաղաքներում։ Եվ հենց սա փրկեց նրա կյանքը։

1919 թվականին Մուսաֆաթական Ադրբեջանը փորձում է գրավել Արցախը։ Շուշիի հայությունը սկսում է ինքնապաշտպանական մարտերը։ Վաղարշյանի քույրը 200 այլ աղջիկների ու հարսերի հետ պատսպարվում է իրենց տան ներքնահարկում։

Թուրքական ասկյարները կարողանում են մտնել Շուշի և այնտեղ կազմակերպում են հայերի առաջին կոտորածները։ Այրում են նաև նրանց տունը։ Քաղաքի թեմական դպրոցի առաջ լցված էին սպանվածների դիակները։ Հենց դրանց արանքում են գտնում դեռ կենդանի Լիզային և տեղափոխում Թաղավարդի հիվանդանոց։

Այստեղ էլ կոտորածներից փրկված մայրը գտնում է դստերը։ Այդ կոտորածների զոհ է դառնում անվանի դերասանի հայրը։ Վաղարշյան գերդաստանի պատմությունը ներկայացնում է Վաղարշ Վաղարշյանի թոռնուհին։

Back to top button