Արմատներ

7 օրվա տոն, 7 խորհրդի տոն, 7 անգամ 7 շուրջպարի ու անհաշիվ պարերգի տոն․ «Արմատներ»

Աշխարհի ո՞ր ժողովուրդն այնքան շատ սիրո տոներ ունի, որքան մենք, ո՞ր ժողովուրդը մի քանի ծաղկի տոն ունի մեզնից բացի, էլ ո՞ր ժողովուրդն ունի ավելի շքեղ, ավելի հետաքրքիր, սքանչելի, խորախորհուրդ տոն, որ պաշտամունքի մի քանի տեսակ պարունակի ու այնքան գունագեղ, այնքան ուրախ ու վառ լինի, որքան մեր վարդավառը:

Վարդավառ՝ վարդի, սիրո, օրհնված խնձորի, երգի, պարի, ջրի ու մանկության տոն, 7 օրվա տոն, 7 խորհրդի տոն, 7 անգամ 7 շուրջպարի ու անհաշիվ պարերգի տոն, տեսակ-տեսակ ծեսերի ու ծիսախորհուրդ երգերի ու պարերի, օրհնության, հող ու ջրի պաշտամունքի տոն,Վարդամատն դիցուհի Աստղկա ու Նոյ նահապետի տոն, Նուրին կամ Նարին անձրևի դիցուհու ոգեկոչման տոն:

Կարճ ասած՝ հայոց ամենահին, ամենագեղեցիկ տոներից մեկը, որը սեղանի և ուտել-խմելու հետ չի նույնացվում, այլ ծով ուրախության, առատության հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button