Մասնագիտություն

Ծաղկի և գույնի լեզվի թարգմանիչները․ «Մասնագիտություն»

Նրանք կարողանում են բնությունը բերել ինտերիեր՝ այսինքն՝ տուն, գրասենյակ, հանդիսության սրահներ, ընդհանրապես շենքի ներս։ Նրանք ճանաչում են ծաղիկներն ու բույսերը, դրանցից ստեղծում գեղեցիկ ու հաճախ արվեստի հրաշալի գործեր՝ ցանկացած արարողություն վերածելով տոնի։ Նրանք գիտեն ցանկացած ծաղկի խորհրդի մասին, գիտեն ծաղիկների ու գույների լեզուն։ Նրանց անվանում են ֆլորիստ-դիզայներներ։

Նրանք են, որ ստեղծում են մեզ շրջապատող ծաղկային կոլաժները, ծաղկեփնջերը, վահանակները, կոմպոզիցիաները: Ֆլորիստիկան ստեղծագործական մասնագիտություն է, որը պահանջում է գիտելիքներ և հմտություններ, ճաշակի զգացում, վառ երևակայություն, գույնի զգացողություն և, որ ամենակարևորն է, մեծ սեր ծաղիկների նկատմամբ: Զրույց Avenue des Fleurs ծաղկի սրահի ֆլորիստ-դիզայներ Շուշան Աղաջանյանի և նույն սրահի մենեջեր Տաթևիկ Վարդանյանի հետ:

Back to top button