Հայագիտակ

Երեք ինքնասպանության փորձ, երկուսը՝ սիրո պատճառով․ «Հայագիտակ»

Երեք ինքնասպանության փորձ, որոնցից երկուսի պատճառը սերն էր։ Զարմանալի խոր և զարգացած մարդ էր Եղիա Տեմիրճիպաշյանը։ Թեև հարազատները ջանում էին կտրել նրան գրից ու գրականությունից, չհաջողեցին։

Մարսելում ստացած տեխնիկական կրթությունն անգամ չփրկեց։ Դա Հյուգոյի հետ ծանոթության առիթ դարձավ, հետո արդեն օգնեց ամսագրի հրատարակման գործին։ Եղիայի պահապան հրեշտակը մինչև վերջին շունչը եղավ հունգարուհի Էլեն Նիսընը, և այն ժամանակ, երբ գիտական ու քաղաքական հանրությունը թոքախտից տառապող մարդուն մեղադրում էին։

Տեմիրճիպաշյանը դեմ էր Արեմուտքից եկող բոլոր հովերն ու հոսանքները գրկաբաց ընդունելու մտայնությանը։ Նա վստահ էր, որ կրթության գլխավոր ճանապարհը պետք է լինի հայ մայրերի դաստիարակությունը` գումարած առաջավոր, ազգին ու մարդուն պետքական առողջ ու կամային անհատ պատրաստող փորձը, գիտելիքն ու աշխատանքը։

Back to top button