Երկրորդ ճակատ

Տանը գիտեին, որ մինչև պատերազմը չավարտվեր, հետ չէի գնալու. Մանյա Սարգսյան․ «Երկրորդ ճակատ»

Բժշկական համալսարանի օրդինատոր Մանյա Սարգսյանը մանկական ռեանիմատոլոգ է: Հիշում է, որ սեպտեմբերի 28-ին գնացին քննություն հանձնելու, սակայն դասախոսն ասաց, որ պատերազմ է:

Միաժամանակ կատակեց՝ թե տեսական քննություն հանձնելու փոխարեն գործնական քննություն կհանձնեն, որը Մանյայի դեպքում տևեց հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 11-ը:

Ասում է, որ պատերազմի ընթացքում մոր հետ պայմանավորվել էին, որ օրն ընդամենը մեկ անգամ են խոսելու հեռախոսով: Պատերազմի ավարտից հետո, երբ Բժշկական համալսարանը սկսեց հրապարակել զոհված բժիշկների անունները, մայրը Մանյային ասաց. փաստորեն դու իսկապես կարող էիր մահանալ:

Արցախի ամենավտանգավոր վայրերից վիրավորներին Գորիս տեղափոխած երիտասարդ բժշկուհին անգամ այդ ամենի մասին խոսելիս է ժպտում, իսկ իրականում կռվի ամեն օրն ու վայրկյանն է հիշում, երբեք չհանձնվելն ու զինվորին փրկելն է հիշում:

Պատերազմում միայն մի բան հստակ գիտեր՝ խոչընդոտներ, սարքավորումների պակաս, ոչինչ իրեն չպիտի խանգարեր կյանքեր փրկել։

Ցուցադրել ավելի
Back to top button