Սփյուռքի ձայնը

Ռուսաստանի հայ համայնքի շատ երեխաներ չգիտեն Մաշտոցի մասին․ «Սփյուռքի ձայնը»

Ռուսաստանի հայ համայնքներից մեկում չորս տասնյակ հայ երեխաներից որևէ մեկը չգիտի հայոց տառերի հեղինակին, ցավով նշում է «Հայկական գաղթօջախներ և հայկական ներուժ» հաղորդաշարերի հեղինակ Արևիկ Օրբելյանը։ Նա վերջերս էր այցելել ՌԴ Դոնի Ռոստով, Կրասնոդարի երկրամաս, Կուշչովյան շրջան և այլ քաղաքներ և գյուղեր՝ հայկական համայնքները բացահայտելու համար։

«Կուշչովյան շրջանում, որտեղ ապրում են մեծ թվով հայեր՝ հիմնականում Ադրբեջանի այս կամ այն քաղաքից գաղթածներն են։ Վերջին տարիներին այնտեղ բնակություն են հաստատել նաև Հայաստանից մեկնածները։

Թեև շրջանը շատ մոտ է Դոնի Ռոստովին, որտեղ մեծ թվով հայեր են ապրում և քաղաքն էլ հայկական շնչով է լցված, Կուշչովյան շրջանում չկար ոչ հայկական դպրոց, ոչ եկեղեցի, իսկ համայնքում գործող պարի խմբի 45 երեխայից որևէ մեկը չկարողացավ պատասխանել հարցին, թե ո՞վ է գրել հայոց այբուբենը»,- ասում է Արևիկ Օրբելյանը։

Նա նկատում է նաև, որ Դոնի Ռոստովում հայտնված յուրաքանչյուրը, որը տիրապետում է միայն հայերենին, մոլորվելու հնարավորություն չի ունենա։ Ամեն երկրորդ, երրորդ, կամ չորրորդ անցորդը հայ է և գիտի հայերեն։ Հարցազրույց վերջերս ՌԴ մի շարք բնակավայրեր այցելած «Հայկական գաղթօջախներ և հայկական ներուժ» հաղորդաշարերի հեղինակ Արևիկ Օրբելյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button