Հայկական հարց

Թուրքական սփյուռքի ուժեղացումն սպառնալիք է Հայկական հարցի համար․ «Հայկական հարց»

Եվրոպայում ապրող թուրքերը, լոբբիստական աշխատանքի շնորհիվ, կարողանում են խոչընդոտներ հարուցել Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա ժխտողականությունը քրեականացնող օրենքների դեմ ծավալվող պայքարում։ Նրանք շատ դեպքերում այդ գործընթացները տապալում կամ կասեցնում են։ Թուրքական սփյուռքն աշխատում է այդ ամենն անել ոչ միայն օրինական ճանապարհով։

Օրինակ՝ 2019 թվականին Փարիզի «Սամուել Մուրադեան» վարժարանը երկու անգամ հարձակման է ենթարկվել տեղի թուրքերի կողմից։ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական սփյուռքի կողմից հարձակումներ տեղի ունեցան հայ համայնքների ներկայացուցիչների և հայկական հաստատությունների ու շենքերի վրա, ինչպես նաև պղծվեցին հայկական հուշարձաններ։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Եվրոպայի թուրքական սփյուռքը և Հայկական հարցը»՝ մաս 9-րդ։

Back to top button