Ժամանակի վկան

Գետաշենցի լինելը և՛ հպարտություն է և՛ ծխացող ցավ․ Վլադիմիր Սառաջյան․ «Ժամանակի վկան»

Կրասնոդարի երկրամասում բազմաթիվ գետաշենցիներ են բնակվում, որոնց փոքր մասը դեռևս խորհրդային տարիներին, իսկ մեծ մասը 1991 թ․ խորհրդային բանակի և ադրբեջանական օմօնի համատեղ «Օղակ» ահաբեկչական ցեղասպան գործողության հետևանքով բռնագաղթի ենթարկվելով՝ հայտնվեց Կրասնոդարում։

Կրասնոդարի Մերձկուբանյան օկրուգի հայ համայնքի նախագահ, գործարար Վլադիմիր Սառաջյանը պատկանում է նշվածների երկրորդ խմբին, չնայած, որ ինքն անձամբ չի տեսել բռնագաղթը։ Մեր զրույցը ձայնագրվել է 2021 թ․ մայիսի 22-ին՝ Կրասնոդարում, որտեղ գտնվում էի կարճատև այցով՝ մասնակցելու Գետաշենի բռնագաղթի 30-րդ տարելիցի միջոցառումներին, որոնք կազմակերպել էին ՀՀ Ազգային հերոս, Հայրենիքի շքանշանակիր Թաթուլ Կրպեյանի գետաշենցի սաները։

  • Ընդամենը 10 տարեկան էր, երբ Գետաշենը բռնագաղթի ենթարկվեց։ Հիմնականում մեծերի տրամադրության, տագնապալից զրույցների արձագանքն է, որ մինչև օրս դաջվել է հիշողության խորքում։
  • Գետաշենցի լինելը հպարտություն է և, միաժամանակ, ծխացող ցավ։
  • Լեզուն մշտապես փոփոխվում է կեցության միջավայրում, մեծահասակները խոսում են բարբառով, և, թե՝ որքանով է այն փոխանցվում երիտասարդներին, կախված է լեզվի կիրառման ծավալից ու հաճախականությունից։ Ամենափխրուն վիճակում նոր սերունդն է՝ օտար երկրում ծնված, մեծացած երեխաները, որոնց կապը արմատների հետ գնալով թուլանում է։
  • 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում համացանցում լուրեր տարծվեցին, թե՝ հայկական զինուժը մտել է Գետաշեն։ Սրտի տրոփյունով հետևում էինք լուրերին։ Թե՝ Հայաստանում և թե՝ սփյուռքում սպասումները մեծ էին, հավատը գրեթե հատում էր իրականության սահմանը և, կարծես թե, հասնում էինք 30-ամյա մեր իղձերի բաղձալի կատարմանը։ Տարածվող լուրերը, թե՝ Գետաշենը շուտով կազատագրվի, տակնուվրա էին արել հատկապես գետաշենցիներին։
  • 2013 թվականից, որպես Կրասնոդար քաղաքի մերձկուբանյան օկրուգի նախագահ, Վլադիմիր Սառաջյանը գործուն մասնակցություն ունի Կրասնոդարի երկրամասի հայ համայնքային կյանքում։
  • Զրուցեցինք նաև հայ համայնքի խնդիրներից։
  • Վլադիմիր Սառաջյանը ուրախացնող միտում է նկատում նոր սերնդի հայերի վարքում և մտածողության մեջ։ Այդ դրական փոփոխությունները, ազգայինը, հայկականը ընդօրինակելը պահելն ու պահպանելը, հայրենիքին օգնելու ձգտումն առավել նկատելի են վերջին տասնամյակում, առանձնապես, վերջին երկու պատերազմների ժամանակ։
  • Որպես Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի առկա խնդիրներին ու եղած կարծիքներին քաջատեղյակ անձ, Վլադիմիրը նաև բարձրաձայնեց ձևավորված ցանկությունը՝ ավելի առարկայական մասնակցություն ունենալ ներհայաստանյան քաղաքական կյանքին։
  • Չնայած, որ Հայաստանի Հանրապետությունում քննարկվող թեմայով օրենքի պահանջն այլ է և արդարացի, սակայն ռուսաստանաբնակ հայերի շրջանում կան նաև գերիշխող այլ տեսակետներ, որոնց մասին Վլադիմիր Սառաջյանը հարկ համարեց նորից բարձրաձայնել։
Ցուցադրել ավելի
Back to top button