Հատվող եթեր

Ազգային պարի 60-ամյա դեսպանը․ «Հատվող եթեր»

Հայաստանի պարի պետական անսամբլը կազմավորվել է 1958 թվականին: Կրելով հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները՝ անսամբլն այսօր էլ շարունակում է հիացնել իր գեղեցիկ կատարումներով՝ արժանանալով հասարակության ջերմ ընդունելությանը և համակրանքին:

Ազգային վառ ու ինքնատիպ դիմագիծ կրող անսամբլն առանձնանում է պարերի ինքնատիպ մեկնաբանությամբ, բարձր կատարողական վարպետությամբ:

Վաստակավոր անսամբլը ստեղծման օրվանից գրավել է ոչ միայն տեղական, այլև միջազգային բազմաթիվ հեղինակավոր բեմեր՝ աշխարհին ներկայացնելով բարձր արվեստ, հուզելով, դրական լիցքեր ու էներգիա փոխանցելով հանդիսատեսին:

Հայաստանի պարի պետական անսամբլի հարուստ ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ ձեռքբերումներով, ձեռքբերումներ, որոնք կերտեցին հայ ազգային պարարվեստի հարուստ տարեգրությունը՝ աշխարհով մեկ տարածելով հայ պարարվեստի փառքը։

Զրույց Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանի և Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանի հետ:

Back to top button