Սփյուռքի ձայնը

Ինչպե՞ս են գոյատևում Լիբանանի հայկական վարժարանները․ «Սփյուռքի ձայնը»

Լիբանանի հայկական վարժարանների ֆինանսական խնդիրները կարող են ազդել կրթության որակի վրա, ասում է Լիբանանի Ազգային միացյալ վարժարանի տնօրեն Գրիգոր Էքմեքչյանը։

Լիբանանի հայկական բոլոր վարժարաններն անում են ամեն բան ՝ երեխաներին լիարժեք ու հայեցի կրթություն տալու համար, ավելացնում է: «Արդեն մի քանի տարի է, որ Լիբանանի ներքաղաքական և տնտեսական վիճակը, ինչպես նաև կորոնավիրուսը ոչ նպաստավոր ազդեցություն ունեցան կրթության, այդ թվում նաև հայկական վարժարանների գործունեության վրա:

Մենք փորձեցինք միջոցներ ձեռնարկել լուծումներ գտնելու համար, սակայն միայնակ գործելն անարդյունք կլիներ. Մեզ օգնեցին մի շարք միջազգային և համահայկական կազմակերպություններ:

Հատկապես Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի շնորհիվ մեր երեխաներն ունեցան տեխնիկական համալրում՝ տնից կրթությանը հետևելու համար»,- «Վանաձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է վարժարանի տնօրենը:

Լիբանանի Ազգային միացյալ վարժարանի տնօրենը կրթական տարեշրջանը համարում է 2019-2021 –ը, նշելով, որ այն առանձանացավ նախորդներից շատ առումներով: Տարեշրջանը, ըստ նրա, կարևոր էր կրթության ձևաչափով, աշակերտների հաճախելիությամբ, ուսուցիչների նվիրվածությամբ և կրթության շարունակականություն ձևակերպելու առումով: Հետաքրքիր մանրամասները զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button