Գերդաստաններ

Հանճարների դիմապատկերի կերտիչը․ «Գերդաստաններ»

Ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը Անիի ավերակներն էր նկարում, երբ նրան է մոտենում հսկա մի օձ։ Երկար նայում է նկարչին, հետո հեռանում։ Նույն այս ավերակները նկարելու ժամանակ նաև թուրք սահմանապահներն են սկսում կրակել, բայց նույն այդ օձի նման` տեսնելով նկարչին` իրենք էլ հեռանում են։

Ծնվել է հայոց պատմության ամենադժնդակ շրջանում` 1915 թվականին։ Արվեստների և արհեստների քաղաքում էր Ռուխկյանների օջախը։

Արհեստավոր ընտանիք էր, որտեղ սիրում էին նախշազարդ ասեղնագործությունը, երգն ու երաժշտությունը։ Նկարչի դուստրը՝ Անահիտն է հետաքրքիր պատմություններ ներկայացնում Ռուխկյանների գերդաստանի մասին։

Back to top button