Հաջողության նոտա

Միշտ փնտրտուքի մեջ, բայց 27 տարի նույն տեղում՝ Հանրային ռադիոյում․ Արմեն Վարդանյանի «Հաջողության նոտան»

Լրագրությունը միակ մասնագիտությունն է, որով չի ցանկացել զբաղվել, բայց ճակատագրի բերումով հայտնվել է հենց լրագրողական աշխարհում։ Ժամանակավորապես եկել է ռադիո և 27 տարի է Ռադիոտանն է։ Կարծում է՝ ոչինչ այնքան մշտական չէ, որքան ժամանակավորը։

Ըստ նրա՝ ազատությունը վարպետություն է, որը պետք է սովորել: Եթե չունես ազատության հետ վարվելու հմտություն, այն կվերածվի կամ անարխիայի կամ բռնատիրության: Պատմությունը նրա տարերքն է, կարծում է, որ այն միշտ կրկնվում է, իսկ ապագան տեսնելու համար պետք է նայել պատմությանը։

Ցանկացած երկիր այցելելիս պարտադիր լինում է հասարակական զուգարաններում և գերեզմանատներում, քանի որ հենց դրանք են քաղաքակրթութան ցուցիչները։ Նա միշտ մտածում է, մտորում, հետո ափսոսում իր որոշումների համար:

Հանրային ռադիոյի հասարակական-քաղաքական ծրագրերի գլխավոր խմբագիր Արմեն Վարդանյանի հաջողության նոտան։

Back to top button