ԿարևորՔաղաքական

Ոչ ոք շահագրգիռ չէ ճգնաժամի զարգացմամբ․ Պուտինը՝ Ղարաբաղի մասին

«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այդ լուրջ ճգնաժամի հարցում, և ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առաևել ևս Ղարաբաղի բնակիչները»,-ասել է Պուտինը։

Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել` կապված և՛ ենթակառուցվածքների վերականգնման, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հետ: Պուտինի կարծիքով՝ անհնար է ապրել անընդհատ սպասելով, որ զինված հակամարտությունը կվերսկսվի։ Այդ պատճառով այժմ կողմերը աշխատանքներ են տանում կարգավորման շուրջ։

«Մենք հատուկ եռակողմ խումբ ենք ստեղծել և ամեն ինչ կանենք, որպեսզի լուծենք այդ իրավիճակը»,- հավելել է նա: Վլադիմիր Պուտինին Ղարաբաղի վերաբերյալ հարց է ուղղել դպրոցական Երեմ Հարությունյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր «Ուղիղ կապ 2021»-ի ժամանակ հայտարարել է, որ ոչ մեկը շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ։ ՌԴ առաջնորդն այդպես է պատասխանել Բալաշիխայում բնակվող, 11-րդ դասարանցի Երեմ Հարությունյանի հարցին, թե արդյոք Մոսկվան կարո՞ղ է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button