Վերնատուն

Երևան–Փարիզ երկխոսություն՝ թատրոնի լեզվով․ «Վերնատուն»

«Պերֆ» միջազգային թատերական փառատոնը երկու տարբեր քաղաքների միջև մշակութային երկխոսություն է՝ համագործակցություն, փոխանակություն․ https://www.festivalperf.art/ «Պերֆը» հարթակ է՝ ուսումնասիրելու և հետազոտելու ժամանակակից թատրոնի հնարավորությունները կրթական ծրագրերի, վարպետության դասերի, դրամատուրգիայի, թարգմանությունների միջոցներով։

Փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը մնջախաղաց, ռեժիսոր, խորեոգրաֆ Վահրամ Զարյանն է, շուրջ երկու տասնամյակ բնակվում է Փարիզում։

«Թատրոնը միայն թատրոնի շենքում չէ, այն նաև սոցիալական հարթակներում է և ամենակարևորը ՝ թատրոնը սկսում է հետազոտությունից, եթե չկա հետազոտություն, դժվար է ասել, որ մենք զբաղված ենք ժամանակակից թատրոնով», – ասում է Վահրամ Զարյանը։ «Փարիզ–Երևան Պերֆ» միջազգային թատերական փառատոնը տեղի կունենա 2022 թվականին։

Ցուցադրել ավելի
Back to top button