ԿարևորՄիջազգային

Եվրամիությունն ընդլայնել է զբոսաշրջիկների «կանաչ» ցանկը․ Հայաստանը ներառվել է ցուցակում

Եվրամիության անդամ պետությունների դեսպանները հավանության են արժանացրել երկների ցանկը, որոնց քաղաքացիների մուտքը կթույլատրվի ոչ պարտադիր, այդ թվում՝ զբոսաշրջության նպատակներով։ «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, ընդլայնված ցանկում են Հայաստանը ու ևս տասը երկիր՝ Կանադան, Բոսնիա-Հերցեգովինան, Հորդանանը, Կոսովոն, նաև Ադրբեջանը։

Որոշումն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին։ Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկներին հորդորել էր մեղմել մուտքի սահմանափակումները և թույլ տալ Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից սերտիֆիկացված դեղամիջոցներով պատվաստված օտարերկրա զբոսաշրջիկների մուտքը միացյալ Եվրոպայի տարածք։

Ցուցադրել ավելի
Back to top button