Սփյուռքի ձայնը

Հումորը՝ Հայաստանի սփյուռքահայ թատրոնում․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում Սփյուռքահայ թատրոն ունենալն արդեն հրամայական է, ասում է Հալեպի և Երևանի Ադամյան թատրոնների դերասանուհի և սցենարիստ Արաքսի Ստեփանյան- Մուսալին, որն իր գործընկերների հետ մոտ մեկ ու կես տարի առաջ է հանդիպել մշակույթի նախարարության համապատասխան ներկայացուցչի հետ։

«Մեզ առաջարկեցին սփյուռքահայ թատերախումբ հիմնել, որտեղ կխաղան սփյուռքահայ գրողների գործերը՝ արևմտահայերենով», ասում է Արաքսին։ Հայաստանում 15 սիրիահայերի հետ հիմնել են թատերախումբը և ՀԲԸՄ տրամադրած տարածքում իրականացնում են փորձեր։

«Մեր հանդիսատեսը շատ տարբեր է, սկզբում միայն սիրիահայերն էին, որոնք ճանաչում են Ադամյան թատրոնի դերասաններին։ Հետո սկսեցին հաճախել այլ երկրներից եկած հայերը, հիմա մասնակցում են նաև հայաստանցիները։ Կարծում եմ, որ սեպտեմբերին կվերսկսենք մեր «քոմեդինայթերը»,- ասում է Արաքսի Մուսալին։

Երևանի և Հալեպի Ադամյան թատրոններում ռեժիսորական աշխատանքը վստահված է Նիկոլայ Ծատուրյանին։ «Երբ նոր էր Սիրիայում, չգիտեր ու չէր ճանաչում սիրիահայերին, ասում էր, որ այստեղ անելիք չունի, ասում էր, որ հումոր չունեն սիրիահայերը։ Անցավ ժամանակ և համոզվեց, որ մենք ոչ միայն ունենք հումոր, այլև՝ տարբերվող ու հետաքրքիր հումոր ունենք»,- ավելացնում է դերասանուհին։

Իսկ թե սփյուռքահայերի առօրյայից և հայաստանյան կյանքից ինչն՞ է դառնում հումորային ժանրի սցենար, որո՞նք են իրար ճանաչելու և հասկանալու բարդությունները և առանձնահատկությունները, լսեք մեծ հումորի տեր դերասանուհի Արաքսի Ստեփանյան-Մուսալիի հետ զրույցի ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button