Հայկական հարց

Թուրքական սփյուռքը Թուրքիայի արտաքին քաղաքականության կենտրոնում է․ «Հայկական հարց»

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը, գալով իշխանության, մշտապես կարևորում է սփյուռքի հետ իրենց աշխատանքը։

Թուրքական իշխանությունների հիմնական նպատակներից մեկը լոբբիստական գործունեության ակտիվացումն է՝ ի հակակշիռ հայկական, քրդական, հունական լոբբիների։ Այս ամենը բխում է այդ երկրի արտաքին քաղաքականության գաղափարախոսական հայեցակարգերից՝ նոր օսմանականությունից, համաթուրանականությունից և համիսլամականությունից։

Սփյուռքի հետ տարվող ծրագրերի իրականացման համար Թուրքիան երկու հիմնական նպատակ է դրել իր առաջ՝ պահպանել ազգային ինքնությունն ու մշակույթը և այդ ներուժը ծառայեցնել թուրքական շահերին։ Աբդուլա Գյուլը և Ռեջեփ Էրդողանը բազմիցս հանդես են եկել իրենց սփյուռքին ուղղված այդպիսի կոչերով։

Թեմային է անդրադառնում սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Եվրոպայի թուրքական սփյուռքը և Հայկական հարցը»՝ մաս 7-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button