Ստարտափ Հայաստան

4 ամսվա մեջ Անին արդեն իր սեփական սրահն ունի․ «Ստարտափ Հայաստան»

2021 թվականի մարտի 23-ին Անին մեզ պատմեց իր նորաստեղծ բիզնեսի մասին։ Մեկ երկու ամիս հետ նա մեծ ոգևորությամբ իր նպատակներն սկսեց իրագործել։ Ամեն օր սոցցանցերի էջերի սթորի` պատմություն բաժնում ավելացնում էր, թե ինչպես է ինչ-որ տարածքի պատեր ներկում, մաքրում, դասավորում, կարգի բերում։ Մենք էլ որոշեցինք գնալ տեղում տեսնել, թե ինչպես է Անիի բիզնեսը կարճ ժամանակահատվածում այսքան առաջ գնացել։

Անիի՝ արդեն որոշ չափով պատրաստ սրահն ամբողջությամբ պատրաստվել է միահամուռ ջանքերով։ Գումար տնտեսելով, իրենց նեղություն տալով, ուշ տուն գնալով և չափից դուրս հոգնելով կարողացել են տարածքը տեսքի բերել։ Հեշտ չի եղել։


Անին հույս ունի, որ եթե նույն ջանասիրությամբ աշխատի, երկու ամսից արդեն խանութ սրահի բացումը կլինի, ու ինքը ոչ թե հետաքրքրվող մարդկանց կբացատրի, թե ինչ գործունեությամբ է զբաղված ու ինչ կա խանութում, այլ միանգամից ցույց կտա։ Անին ոչ միայն կարողացել է օնլայն հարթակից տեղափոխվել օֆֆլայն, այլև արդեն մտածում է մյուսներին աշխատանքով ապահովելու մասին։

Back to top button