Էկոսֆերա

ՓՀԷԿ-երի գործունեությունը կանոնակարգված չէ․ Ինգա Զառաֆյան․ «Էկոսֆերա»

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհրդի «Ջրային ոլորտի» աշխատանքային խմբի անդամներն օրերս իրենց անհանգստությունը հայտնեցին՝ «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի շուրջ, որով նախատեսվում էր թույլատրել ԲՀՊՏ-ների պահպանման գոտիներում փոքր ՀԷԿ-երի կառուցումը։

Մի շարք ՀԿ-ներ նամակով դիմեցին ԱԺ նախագահին և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ պահանջելով ԱԺ քննարկմանը չներկայացնել օրենքի նախագիծը, քանի որ այն հղի է ռիսկերով և վտանգներով։

Բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով՝ ԲՀՊՏ-ների բուֆերային գոտում փոքր ՀԷԿ-երի կառուցումը կարող է վտանգել ամբողջ տարածքի էկոհամակարգի կայունությունը, բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, քանի որ փոքր ՀԷԿ-երի կառուցման դեպքում խախտվելու է տեղի լանդշաֆտը, խողովակաշարերի անցկացման դեպքում հնարավոր են ծառահատումներ և սողանքային երևույթների ակտիվացում:

Գետի ջուրը խողովակաշարով անցկացնելու դեպքում կփոխվի գետի հիդրոլոգիական ռեժիմը, տեղի կլիման, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա տարածքի բուսական և կենդանական աշխարհի վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button