Հայկական հարց

Հայոց ցեղասպանությունը մեծ սուտ է․ «Գորշ գայլեր»․ «Հայկական հարց»

Ապրիլի 24-ին «Գորշ գայլեր»-ը եվրոպական երկրներում հանդես են գալիս հակահայկական ձեռնարկներով։ Նրանք նշում են, որ եվրոպական պետություններն իրենց բնույթով ցեղասպան են և հենց նրանք են իրականացրել Հայոց ցեղասպանությունը։

Նաև իրենց սոցիալական էջերում թիրախավորում են հայերին, քրդերին, հույներին՝ շնորհակալություն հայտնելով թուրքական կազմակերպություններին, որ 44-օրյա պատերազմում աջակցել էին Ադրբեջանին։

Գերմանիայում ապրող և ստեղծագործող թուրք գրող Էմինե Սևգի Օզդեմիրը, սակայն, այլ կտրվածքով էր անդրադարձել հայերի կոտորածների թեմային։

Էմինե Սևգի Օզդեմիր

Հրանտ Դինքի սպանությունից հետո նա գրել էր, որ այսուհետ գլխահակ էր քայլելու, քանի որ Թուրքիայում շարունակում են հալածել և սպանել ազգային փոքրամասնություններին։

Թեմային է անդրադառնում ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Եվրոպայի թուրքական սփյուռքը և Հայկական հարցը»՝ մաս 6-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button