Մտքի ուժը

Հայաստանում կկառուցվեն նաև լողացող արևային կայաններ․ «Մտքի ուժը»

Հայաստանում կկառուցվեն նաև լողացող արևային կայաններ

Արևը, քամին, ջուրը բացի նրանից, որ բնության մի մասնիկն են, այլ ընդհանրություններ նույնպես ունեն՝ արևն այրում է, հրդեհ առաջացնում, քամին՝ տարածում կրակը, ջուրը հանգցնում այն։ Նրանք նաև հոսանքի աղբյուր են։ Հայաստանի վերկանագնվող էերգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը պատմում է, որ հատկապես վերջին տարիներին ոլորտն արագ է զարգանում։ Նշում է, որ առաջիկայում կկառուցվի տարածաշրջանի ամենամեծ  ֆոտովոլտային կայանը։ Այն կտեղադրվի Թալինի ու Դաշտադեմի շրջանում, կունենա մինչև 200 մգվտ հզորությամբ կայան, կներդրվի 150 մլն դոլար։ Հայտնի է նաև ներդողը՝ արաբական «Մասդար» ընկերությունն է։ ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականները արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել 10%-ի, ինչը նշանակում է, որ կունենանք 1.2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրանք արևային կայաններից, ինչի համար անհրաժեշտ է ունենալ ընդհանուր 700 ՄՎտ արևային կայանների դրվածքային հզորություններ ներառյալ ինքնավար կայանները մինչև  40%-ը ՀԷԿ-երն են արտադրում։

Քամին՝ նաև հոսանքի աղբյուր

Հայաստանում այս պահին երկու հողմային կայան կա՝ մեկը գտվում է Պուշկինի լեռնացքում, մյուսը՝ Սոթքում։ Սոթքի լեռնանցքում տեղադրված՝ էլեկտրաէներգիա արտադրող հողմակայանների սեփականատերերը դիմել են դատարան՝ ընդդեմ Հայաստանի կառավարության։ Պատճառը բիզնես անվտանգություն չապահովելն է, որի հետևանքով, ըստ բողոքող կողմի, հողմակայանները շահագործող Zod Wind ընկերությունը կորցրել է շուրջ 4 մլն դոլարի ներդրում ու 1մլն դոլարի շահույթ։ Քարվաճառի շրջանի հանձնումից հետո՝ հայկական տարածքում գտնվող հողմակայանները, ըստ սեփականատիրոջ, անհասկանալի հանգամանքներում անցել են Ադրբեջանի վերհսկողությանը։ Ծովի մակերևույթից 2500 մ բարձրության վրա՝ Սոթքի լեռնանցքում գտնվող, Հայաստանին պատկանող երկու հողմակայաններն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Ավելին, հենց հողմակայանների տակ հակառակորդն անվադողերով կառուցել է պաշտպանական դիրքեր և այդտեղից դիտակետի տակ է պահում Սոթքի ոսկու հանքավայրի հայկական կողմի վերահսկողության տարածքները։ Ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանից գնելով Zod Wind ընկերությունը, նոր սեփականատերերը 2018 թվականին ստացել են Սոթքում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։ Ընկերությունն առաջին փուլով տեղադրել է երկու՝ 60 մ բարձրության հողմակ, որի համար ներդրել է շուրջ 4 միլիոն դոլար։ Ծրագրերը պետք է ընդլայնեին, ներդրումներն էլ մեծացնեին՝ հասցնելով 20-30 մլն դոլարի, ասում է զրուցակիցս։ Ընկերությունն նախորդիվ ուսումնասիրել էր 23 տարածք, որտեղ կարող էին տեղադրվել հողմակայանները։ Սակայն ծրագրերը մնացին միայն թղթի վրա։ Եվ ահա այս երկու հողմակայանների արտադրած հոսանքի սակագինը 30-35 դրամ է։

 Որտե՞ղ են ամենաշատ արևային կայանները 

Ամենաշատ արևային կայաններ կան Արագածոտնի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերում։ Արևային ներուժը մեծ է հենց այս մարզերում։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամը  ՀԲ աջակցությամբ Հայաստանի արևային ատլասն է կազմել։ Ստույգ չափել ու կանխատեսել են արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը։

Ի՞նչ է լինելու 30 տարի հետո

Արևային պանելներ ստանալու համար  հիմնականում կիրառվում է սիլիցիում, արտադրվում է ապակի։ Արևային էներգիայի ստացման աղբյուրը հստակ է, բայց կառավարելի չէ՝ ասում են մասնագետները։ Արևային կայանների դեպքում մեկ այլ խնդիր էլ կա՝ ի՞նչ են անելու շահագործումից դուրս մնացած պանելների հետ։ Փորձագետներն ասում են, որ դրանց բաց տարածքում մնալն առավել վտանգավոր է։ Այժմ աշխարհի գիտնականները տարբերակներ են մտածում արևային պանելների թափոնների վերամշակման համար։ Հայաստանը խնդրի բախվելու համար դեռ  20-30 տարի ունի, քանի որ տեղադրված պանելներն այդքան ժամանակով են շահագործվելու։ Ուտիլիզացիայի հարցը ներդրողի վրա է դրված, ինքն է որոշելու, թե ի՞նչ է անելու թափոնները։

Լողացող արևային կայաններ՝ նաև Հայաստանում 

Արևային էլեկտրակայանները նաև կարող են ոչ թե հողի, այլ՝ ջրի վրա լինել։ Մեկ տարի անց Հայաստանն էլ, աշխարհի շատ երկրների նման, կունենա ջրի վրա լողացող առաջին կայանը։ Այն առաջինն է լինեու նաև տարածաշրջանում։ Նոր տիպի լողացող արևային կայանը կկառուցի Ֆրանսիական Transenergie ընկերությունը։ Վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  հստակեցնում է՝ 151 կիլովատ հզորությամբ լողացող կայանը տարածաշրջանում առաջինը կլինի իր տեսակով։ Դրա արտադրողականությունը կարող է կազմել տարեկան մոտ 250 հազար կվտ/ժ։ Ծրագրի արժեքը 800 հազար եվրո է, գումարը՝ դրամաշնորհային։ Այս պահին մի քանի ջրամբարներում ուսումնասիրություններ են կատարում՝ հասկանալու համար, թե բնապահպանական ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ։

Վերականգնվող էներգետիկան գիտությո՞ւն է, թե՞ տնտեսություն

Աշխարհում վերականգնվող էներգետիկային մեծ ուշադրություն են դարձնում․ կանաչ էներգետիկան դառնում է գերակշռող, սա նախ բնապահպանական խնդիրներ է լուծում ՝ ասում են (թերևս մոռանում են շահագործումից հանելուց հետո թափոնների մասին ), հետո նաև տնտեսական արդյունավետությունն է մեծ։  Հայաստանում այս պահին մոտ 50 ընկերություն է ստեղծվել։ Ոլորտում մեծ ներդրումներ են իրականացվում, նախատեսվում է,որ  մինչև 2030 թվականը մոտ 600 մլն դոլարի ներդրում կկատարվի։ Վերջին մի քանի տարիներին ներդրումները մոտ 100 մլն դոլարի են հասել։ Դրանց թիվը կավելանա  հատկապես առաջիկա տարիներին։

Ցուցադրել ավելի
Back to top button