Բիզնես բանաձև

«Ոչ շոշափելի» մետաղադրամ արդյունահանելու գործը բարդանում է․ «Բիզնես բանաձև»

Չինաստանն իր 5 երկրամասում արգելեց բիթքոին կրիպտոարժույթի արդյունահանումը: 2020թ.-ին այդ երկրին բաժին է հասել բիթքոինի համաշխարհային արդյունահանման 65%-ը: Այնտեղ պատրաստվում են շրջանառել սեփական կրիպտոարժույթը:

Պարսից ծոցի երկրներին առնվազն 10 տարի կպահանջվի նավթային կախվածությունից դուրս գալու համար: Moody’s-ն այս հանգամանքն ուրախացնող չի համարում: Ըստ գործակալության՝ ծոցի երկրները նավթի գների աճից հետո տնտեսության բազմազանեցմանն ուղղված լուրջ ջանքեր չեն գործադրել:

Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը ներկայացրել է ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով կարելի է պարզել միության 323 քաղաքների բնապահպանական ցուցանիշները:

Ամենամաքուր օդն ունի շվեդական Ումեո քաղաքը, որտեղ 1 խորանարդ մետր օդի բաղադրությունում վնասակար մասնիկների ծավալը կազմում է լոկ 3.7 միկրոգրամ:

Back to top button