ԿարևորՀասարակություն

Արդիականացման աշխատանքներ` Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիում

Այստեղ վերջերս ներդրել ենք մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր: Այս մասին գրում է ֆեյսբուքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Վարորդներն այսուհետ կայանելու համար կարող են վճարել 6 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ կանխիկով բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսի միջոցով:

500 մեքենայի համար նախատեսված կայանատեղին համայնքային սեփականություն է, և վճարված գումարները ծառայելու են համայնքին: Ի դեպ, նմանատիպ կայանատեղերի համեմատ սակագներն ավելի մատչելի են:

Ստորգետնյա ավտոկայանատեղիում, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել:

Back to top button