ԿարևորՀասարակություն

«Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է

«Քայլ դեպի տուն» ծրագիրն ընթացքի մեջ է: Առաջին երեք օրերին 8 երկրներից ժամանած շուրջ 100 սփյուռքահայ պատանիները եղել են Մատենադարանում, Օշականում, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանում և Ծիծեռնակաբերդում, ինչպես նաև սկսել մայրենիի, հայրենաճանաչության, հայկական երգ ու պարի դասընթացները:

Ծրագրի մասնակիցները ծանոթացել են Մատենադարանի հնագույն ձեռագրերին, որոնց մի մասը նվիրաբերել են սփյուռքահայերը: Օշականում «Քայլ դեպի տուն»-ցիներն այցելել են Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ թաղված է հայոց գրերի հեղինակը:

ՀԲԸՄ վիրտուալ քոլեջում սփյուռքահայ պատանիները ծանոթացել են հայոց լեզվի և հայագիտության ուսումնասիրման տեխնոլոգիական հնարավորություններին: Այնուհետ մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին 1,5 անմեղ զոհերի հիշատակին:

Տես նաև՝ Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ճամբարային ծրագիրը

Ցուցադրել ավելի
Back to top button