ԿարևորՀասարակություն

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակը հասել է 635 հազարի․ ՊեԿ նախագահ

Հայաստանում աշխատատեղերի թվաքականի նոր ցուցանիշ է արձանագրվել: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ներկայացրել է թվերը՝ նշելով, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թվաքանակը հասել է 635 հազարի, ինչն աննախադեպ է, այն գերազանցել է 2020 թվականի սեպտեմբերի 632 հազարի ցուցանիշը:

«Այս ցուցանիշն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից: Մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 34 հազարով, 2019-ի համեմատ՝ 37 հազարով, և 2018 թվականի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաև հայտարարագրված աշխատատեղերի ամսով եկամտի չափը՝ կազմելով 134.7 միլիարդ դրամ»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button