Հատվող եթեր

Երբ արվեստի հիմքն անկեղծությունն է․ «Հատվող եթեր»

Անհնարին է շփոթել գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի արվեստը: Չափազանց անկեղծ ու ազնիվ մի աշխարհ, որտեղ առանցքային կետը հոգևորն է ու քրիստոնեական արժեքները:

Գեղանկարչի ստեղծագործություններն առանձնանում են վառվռուն գույներով, խորհրդանշական արտահայտչաձևերի առատությամբ, ինքնատիպ մտածողությամբ, և վստահաբար կարելի է ասել, որ Մայիս Մխիթարյանին հաջողվել է կերտել աշխատանքներ, որոնք կրում են գաղափարական նոր շերտեր ու աշխարհընկալում:

Մայիս Մխիթարյանը ծնվել է 1992 թվականին Թբիլիսիում: Ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան: 90-ականներին տեղափոխվել է Հայաստան՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հրավերով: Արվեստագետը Հայաստանի նկաիրչների միության և UNESCO-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ է։

Տարիների ընթացքում Մայիս Մխիթարյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում, ձևավորել է մի շարք բեմադրություններ, ժողովածուներ, ինչպես նաև արվեստագետին են նվիրվել բազմաթիվ ֆիլմե։ Զրույց գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button