Հայագիտակ

Արձանները հանգստանում են․ «Հայագիտակ»

Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցի քանդակի բաժինը խորհրդավոր է ու մի քիչ ճնշող։ Այստեղ իմի են եկել Լենինն ու Ստալինը, անցյալն ու ներկան. ճիշտ է արձանների տեսքով։ Արվեստի գործը քաղաքականություն չի հարցնում։ Կարևորը գեղագիտական արժեքն է, ուստի արվում է ամեն ինչ արվեստի նմուշներն անվտանգ պահելու համար։

Շատ մեծ քանդակները մասնատում են, ամեն մասը համարակալելով, իսկ փոքրերը իրենց հանգիստն են վայելում հարմար դարակների վրա։ Միակ վտանգն առաջանում է տեղափոխելիս, քանի որ արձանները շատ ծանր են։ Երբեմն տարբեր ցուցահանդեսներից նրանք «վերադառնում» են փշրված կամ մասնատված։

Այս դեպքում վերականգնող վարպետներն են գործի անցնում, արագ լուծում նաև այդ խնդիրը։ Շուտով «Հայագիտակի» բացառիկ թողարկման մեջ կներկայացնենք հենց վերականգնող վարպետներին և նրանց աշխատանքը։ Իսկ այս հաղորդման ընթացքում շարունակում ենք ծանոթացնել մեր ազգային պատկերասրահի գանձերին։

Ցուցադրել ավելի
Back to top button