ԿարևորՀասարակություն

Աբովյանում զորակոչի մեկնարկը տրվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում

Հունիսի 21-ից հանրապետության տարածքում մեկնարկել է 2021 թվականի ամառային զորակոչը:

 Աբովյանում զորակոչի մեկնարկը տրվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում:

Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, որն ընթերցել է մարզպետ Ահարոն Սահակյանի ուղերձը, մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը, ուժային կառույցների ղեկավարներ:

 Ներկաները ողջունել են նորակոչիկներին, որից հետո տղաները օրհնություն են ստացել եկեղեցում, հնչել է աղոթք և վերջիններս որպես նվեր ստացել են նաև գրպանի աղոթագիրք:

Ցուցադրել ավելի
Back to top button